Jump to content

Բորիս Կոլկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Կոլկեր
Ծնվել էհուլիսի 15, 1939(1939-07-15)[1] (85 տարեկան)
Տիրասպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Բնակության վայր(եր)Քլիվլենդ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  ԱՄՆ,  Մոլդովա և  Ռուսաստան
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, էսպերանտիստ, էսպերանտագետ և ուսուցիչ
Գործունեության ոլորտԷսպերանտոլոգիա, էսպերանտո, lectorship?[2], թարգմանություն[2] և դասագիրք[2]
Պաշտոն(ներ)committee member of TEJO?, UEA կոմիտեի անդամ և Էսպերանտոյի ակադեմիա
ԱնդամակցությունԷսպերանտոյի ակադեմիա, Soviet Republics Esperanto Union?, Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիա, Akademio Literatura de Esperanto?, Sovetia Esperantista Junulara Movado?, Soviet Esperantist association?, Russian Esperantist Union?, World Esperanto Youth Organization?, Q12349310? և International League of Esperanto Teachers?
Ալմա մատերՄոլդովայի պետական համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն, էսպերանտո և անգլերեն
Գիտական ղեկավարMagomet Isayev?
Պարգևներ
 Boris Kolker Վիքիպահեստում

Բորիս Կոլկեր (ռուս.՝ Борис Григорьевич Колкер) (հուլիսի 15, 1939(1939-07-15)[1], Տիրասպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), թարգմանիչ և լեզուներ դասավանդող ուսուցիչ, միջազգային լեզվագետ, Էսպերանտո լեզվի երեք դասագրքերի հեղինակ։ Ռուսաստանի և ՍՍՀՄ քաղաքացի, իսկ 1993 թվականից՝ ԱՄՆ քաղաքացի։ Բնակվում է Քլիվլենդում, Օհայո նահանգ։

Էսպերանտո լեզուն սովորել է 1957 թ.։ Լեզվագիտության դոկտոր. գիտական թեզը պաշտպանել է էսպերանտագիտության գծով։ Էսպերանտո լեզվի երեք դասագրքերի և միջազգային լեզվագիտության վերաբերյալ հոդվածների ու քննադատական նյութերի հեղինակ։ Նրա Ճանապարհորդություն Էսպերանտո երկրում գրքի մեծ ճանաչողության շնորհիվ, որը միաժամանակ Էսպերանտո լեզվի կատարելագործման դասընթաց է և Էսպերանտական մշակույթի ուղեցույց, նա շատերին քաջ հայտնի է որպես ուղևար՝ Էսպերանտո երկրում։

Էսպերանտո Ակադեմիայի անդամ։ Համաշխարհային Էսպերանտո-միության (Universala Esperanto-Asocio) պատվավոր անդամ։ Մոնատո ամսագրի համախմբագիր։ Երկու տասնամյակների ընթացքում ղեկավարել է Էսպերանտո լեզվի հեռակա դասընթացը՝ իր բազմաթիվ մասնակիցներով. այդ դասընթացի ավարտական վկայականներ են շնորհվել շուրջ 900 մասնակցի՝ այդ թվում նաև Հայաստանից։ Էսպերանտո է դասավանդել ԱՄՆ-ում՝ Սան-Ֆրանցիսկոյի և Հարթֆորդի համալսարաններում։ Այժմ ղեկավարում է լեզվի կատարելագործման միջազգային հեռակա դասընթացը Ինտերնետում։ Նա Սովետական Միության և Ռուսաստանի Էսպերանտիստական կազմակերպությունների հիմնադիրներից է և տարբեր ժամանակ եղել է դրանց ղեկավար կազմում։ 1984 թ. մասնակցել է Հայաստանում Սովետական Էսպերանտիստական երիտասարդական ճամբարի աշխատանքներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Կոլկեր» հոդվածին։